Մանկական գրքերի այս շարքը «Երևակայական կղզի» անվանելով՝ երեխաների զարգացման վայր նկատի ունենք։ Մեր բոլոր հեքիաթները մանկավարժական բնույթի են և նպատակ ունեն ծնողի ու
մանկավարժի համար մանկական խնդիրների լուծման բանալիներ դառնալու և, ընկերության ու սիրո թեմաներից բացի, նաև այլ թեմաների անդրադառնալու։ Մեր գրքերն, այսպիսով, պատմում են նաև մոբինգի, մյուսներից
տարբեր՝ այլ լինելու, մեկուսացման, օտարի հանդեպ որոշակի թշնամանքի, մանկական վախերի, որդեգրման և այլ խնդիրների մասին։
Մեր նպատակն է իրար մոտեցնել իրականությունն ու երևակայությունը՝ երեխաների պատկերավոր մտածողության ձևավորումը խթանելու, ինչպես նաև բարդ թեմաները փոքրիկներին պարզ
մատուցելու համար։ Շարքի հեքիաթներում գործողություններն ու կերպարները մենք միշտ մանկավարժական և հոգեբանական հիմունքներով ենք կառուցում և աշխատում ենք մեր փոքրիկ ընթերցողներին օգտակար լինել իրենց
խնդիրների լուծման գործում։ Ուրախ կլինենք ձեր արձագանքների ու առաջարկների հիման վրա մեր աշխատանքը մշտապես բարելավելու և ձեր ցանկություններին ու կարիքներին ապագայում է՛լ ավելի շատ անդրադառնալու
համար։
Ձեր երեխաների գիտելիքները, հոգեբանական պատրաստվածությունը, կամքն ու ստեղծագործ միտքը զարգացնելու համար, վերը նշվածից բացի, առաջարկում ենք նաև այլ նյութեր, որոնք
ուղիղ կապ ունեն շարքում ներկայացված թեմաների հետ։ Ահա այդպիսի նյութերի մի քանի օրինակ՝ հետաքրքրաշարժ ուսումնական նյութեր, ուրախ խաղեր, համեղ բաղադրատոմսեր, ձեռքով իրեր պատրաստելու գեղեցիկ
նմուշօրինակներ...
Մենք սիրում ենք մեր աշխատանքն ու երեխաներին։
Սեղմեք նկարների վրա՝ գրքերին հասնելու համար:
ՀԵՂԻՆԱԿ
Ռուզաննա Դանիելյանը բնակվում է Գերմանիայում, մասնագիտությամբ մեդիամանկավարժ է և ռեժիսոր։
2019 թվականից սկսած՝ նա հեքիաթներ է գրում երեխաների
համար, որոնք հրապարակել է նաև որպես աուդիոգրքեր
և աուդիոպիեսներ։
Որպես հեղինակ իր գործունեությունից բացի՝ նա դպրոցներում դասավանդում է ստեղծագործական ունակությունների զարգացում և երեխաների հետ իրականացնում մեդիամանկավարժական
նախագծեր։ Նրա մեծագույն ցանկությունն է խթանել երեխաների երևակայությունը և միաժամանակ առօրեական կարևոր թեմաների
անդրադառնալ՝ երեխաների զարգացմանը նպաստելու և հոգեբանական խնդիրները հաղթահարելու ուղիներ ցույց տալու համար։