Լիզխենը, Օտտոն և Զատկի կորած ձուն
Վեցամյա Աննելիզեն Զատիկը անց է կացնում իր տատիկի՝ Էլֆիի մոտ։ Նա իր խոսող նապաստակի՝ Օտտոյի հետ գնում է տատիկի այգի՝ Զատկի թաքցրած ձվերը փնտրելու։ Բայց ձվերից մեկը
ոչ մի կերպ չի կարողանում գտնել։
Այդ ժամանակ Օտտոն սկսում է ամենատարօրինակ վարկածներ հորինել, թե որտեղ կարող է թաքնված լինել կորած ձուն։ Նա շատ է ցանկանում հաղթել ձվերի որոնման խաղում և անընդհատ
շտապեցնում ու հրահանգներ է տալիս Լիզխենին։
Փոքրիկ աղջիկը չի ուզում պարտված վերադառնալ տուն։ Այդ պատճառով նա երկար ժամանակ լսում է իր ճագարին և թույլ տալիս, որ նա ղեկավարի իրենց որոնումները։
Սակայն վերջում Լիզխենը հասկանում է մի կարևոր բան․ երբեմն պետք է վստահել սեփական մտքին ու սրտին։ Եվ հենց այդ ժամանակ նա նաև հասկանում է, թե իրականում ինչն է մարդուն
դարձնում իսկական հաղթող։
Սա երևակայական, ջերմ պատմություն է ինքնուրույն որոշումներ ընդունելու և մեծահոգության մասին։։